«Լավ կանեն` շուտ խելքի գան». Թրամփը շտապեցնում է Իրանին գործարք կնքելու հարցում

Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին կոչ է արել շտապել միջուկային գործարքի հարցում։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, սակայն պահանջում է ճանաչել իր իրավունքը՝ զբաղվելու ուրանի հարստացմամբ խաղաղ նպատակներով՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT)։
«Իրանը չի կարողանում հավաքվել։ Նրանք չգիտեն` ինչպես ստորագրել միջուկային գործարքը։ Լավ կանեն` շուտ խելքի գան», – գրել է Թրամփը իր Truth Social-ում։
Դոնալդ Թրամփի հրապարակումը սոցցանցում
Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ–ի առաջնորդը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը։ Նա այլ տարբերակները՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալն ավելի ռիսկային է համարել։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ երկարաձգում է Իրանի հետ հակամարտությունում հրադադարի ռեժիմը։
Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։