Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը գիշերը մոտ 100 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Ռուսաստանի շրջանների վրա

ՀՕՊ. Արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքը պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա որսացել և ոչնչացրել են մոտ 100 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Անցած գիշեր՝ ապրիլի 28-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև ապրիլի 29-ին ժամը 7:00-ը, ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 98 ուկրաինական անօդաչու թռչող սարք Աստրախանի, Բելգորոդի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի և Սարատովի մարզերի, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության վրա», - նշել է նախարարությունը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։