ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Նավթի համաշխարհային գները այսօր կտրուկ աճել են 6–7%-ով, Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը հունիսին մատակարարումների համար մարտ ամսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 119 դոլարը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բորսայի աճուրդի տվյալներին։
Մոսկվայի ժամանակով ժամը 19:07-ի դրությամբ՝ Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նախորդ փակման համեմատ աճել է 7,24%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 119,24 դոլարի։ Րոպեներ առաջ ցուցանիշը մարտի 19-ից ի վեր առաջին անգամ հատել էր 119 դոլարի սահմանագիծը։
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները թանկացել են 6,42%-ով՝ հասնելով 106,35 դոլարի։