Մայիսի 1-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ռուսաստանցի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, նկարիչ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Ստաս Նամինի (Անաստաս Միկոյանի թոռը) մամուլի ասուլիսը։
Մայիսի 3-11-ը Երևանը կդառնա արվեստի կենտրոն: Այս բազմաշերտ մշակութային միջոցառման շրջանակներում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Ցվետի» խմբի հոբելյանական մեծ համերգը։ Ստաս Նամինի թատրոնը կներկայացնի լեգենդար «Բիթլոմանիա» և «Մազեր» մյուզիքլները, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի պատմվածքի հիման վրա բեմադրված «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը:
Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա Նամինի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիա կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։
Հարգելի գործընկերներ, կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ հետաքրքրող թեմաների պատասխանները կամ հարցեր ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com, ինչպես նաև գրել @Vardan_Aloyan Telegram–ալիքին։
Հեռ: +374(98)180-626, +374 (91) 42-12-35. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ: