ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ն արդիականացնում է միջուկային տրիադան և կանցկացնի զենքի ու այն տեղ հասցնելու համակարգերի փորձարկումներ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պատերազմի նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կփորձարկենք միջուկային զենքը ևայն տեղ հասցնելու համակարգերը մյուսների հետ հավասար հիմունքներով»,-հայտարարել է Հեգսեթը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում լսումների ժամանակ։
Նա ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի խոստման շրջանակներում ԱՄՆ-ն «կիրականացնի միջուկային տրիադայի արդիականացում»։
«Մենք կմշակենք գործողությունների լրացուցիչ տարբերակներ՝ զսպման ապահովման և էսկալացիայի կառավարման համար»,-հայտարարել է նախարարը։