Ադրբեջանական ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում է

Ադրբեջանական Azal ինքնաթիռը. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական պատվիրակություն է ժամանել ՀՀ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։
Ադբեջանական ԶԼՄ–ներից տեղականում ենք, որ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Հայաստանում։