ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզում` Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին, մեքենա է գլորվել ձորը, 4 մարդ է տուժել, որոնցից 1-ը մահացել է։ Լուրը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ապրիլի 28-ին` ժամը 01։38-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Քաջարան քաղաքից դեպի «Մեղրու սար» տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել ձորը։ Բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է»,–ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։