ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով կիրականացվի ըստ այն նորմերի, որոնք կապահովեն Իրանի անվտանգությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Tasnim» գործակալությանը, հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Ռեզա Տալաինիկը։
«Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ», - Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պաշտպանության նախարարների նիստի ժամանակ ասել է Տալաինիկը՝ նշելով, որ տարանցումը վերաբերելու է առևտրային նավերին, որոնք պետք է առաջնորդվեն Իրանի անվտանգությունը չվտանգող արձանագրություններով։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու պլանների մասին և հայտարարել էր, որ պատրաստ է Հորմուզի օգտագործման համար վճար գանձել: Այդ կապակցությամբ պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ Իրանի Կենտրոնական բանկը, ըստ խորհրդարանականներից մեկի, Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար գանձելու նպատակով բացել է բանկային 4 հաշիվ՝ իրանական ռիալով, չինական յուանով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։