Լուգանսկում ԱԹՍ–ի հարվածից 18 մարդ է վիրավորվել

Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԼԺՀ Մարկովկայի շրջանի վարչակազմի շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 18 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնել է Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Նա նշել է, որ վիրավորներից 3-ի վիճակը ծանր է։
Պաշտոնյան հստակեցրել է, որ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
«Վարչական շենքը լրջորեն վնասվել է։ Կրկնակի հարվածների սպառնալիքի պատճառով հրդեհի մարումը բարդացել է», - հավելել է նա։
Պասեչնիկը մանրամասնել է, որ վնասվել են մոտակայքում գտնվող դպրոցի և այլ վարչական շենքերի պատուհանները։
«Երեխաներն ու աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր», - հավելել է ԼԺՀ ղեկավարը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։