ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման կողմից օգտագործվող հազար օբյեկտ է ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հարավային Լիբանանում 91-րդ դիվիզիայի հրամանատարության ներքո գտնվող ՑԱԽԱԼ–ի զորքը ոչնչացրել է ավելի քան 1000 ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտ, որոնք «Հզբոլլահն» օգտագործել է ՑԱԽԱԼ–ի զորքերի վրա հարձակումներ իրականացնելու համար, այդ թվում՝ ականապատ կառույցներ և շենքեր, որտեղ զենք է պահվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Զինվորականները չեն նշում, թե որքան ժամանակում է այդքան օբյեկտ ոչնչացվել, սակայն ընդգծում են, որ հայտնաբերել են հարյուրավոր զենքեր, այդ թվում՝ ինքնաձիգներ և գնդացիրներ, նռնակներ և ականներ, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և տարբեր զինամթերք։
Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև հրադադար է հաստատված, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է իսրայելցի զինվորականներին։ ՑԱԽԱԼ-ը պարբերաբար հայտարարում է, որ «Հզբոլլահն» է խախտում հրադադարը։