ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. . Լիբանանի տարածքում մարտի 2-ից իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 2534-ի, վիրավորվել է 7863 մարդ։ Այս մասին ասվում է հանրապետության առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ գերատեսչության տարածած հայտարարությամբ հաղորդվել է 2521 զոհի և 7804 վիրավորի մասին:
«Թշնամի Իսրայելի հարվածների հետևանքով մարտի 2-ից ի վեր զոհվել է 2534 մարդ, վիրավորվել 7863-ը», - ասվում է զեկույցում:
Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ը մշտապես մեղադրում է «Հզբոլլահին» կրակի դադարեցման ռեժիմի խախտման մեջ։