ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Իսրայելական ավիացիան Լիբանանի հարավում հարվածել է լիբանանյան զինվորականների ուղեկցությամբ գործող փրկարարական բրիգադին, երկու զինծառայող է վիրավորվել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Լիբանանի բանակի հայտարարության մեջ։
«Երկու զինծառայող վիրավորվել է Իսրայելի թշնամական հարվածի հետևանքով, որն ուղղված է եղել բանակային պարեկներին՝ քաղաքացիական պաշտպանության բրիգադի և երկու քաղաքացիական էքսկավատորների հետ միասին Մադջդալ-Զուն քաղաքում (Տյուրոսի շրջան՝ խմբ.)՝ քաղաքացիներին փրկելու գործողության ժամանակ»,-նշված է հայտարարության մեջ։
Լիբանանյան ռազմադաշտային աղբյուրն ավելի վաղ հայտնել էր երկրի հարավում գտնվող ութ բնակավայրերի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածների մասին։ Հարվածներ էին հասցվել նաև Տյուրոս քաղաքից դեպի արևելք գտնվող շրջաններին։
Հիշեցնենք` պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ը մշտապես մեղադրում է «Հզբոլլահին» կրակի դադարեցման ռեժիմի խախտման մեջ։