ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Հնդկաստանում է. ի՞նչ է քննարկվել

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ու Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Երկու պաշտոնյաների առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով:
ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հնդկաստան է մեկնել ապրիլի 27-ին պաշտոնական այցով
«Զրուցակիցները ամփոփել են երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,– նշված է հաղորդագրությունում։
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։
ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հնդկաստան է մեկնել ապրիլի 27-ին պաշտոնական այցով
Էդվարդ Ասրյանը հանդիպել է նաև Հնդկաստանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհի հետ։
Էդվարդ Ասրյանն ու Ամար Պրիտ Սինգհը
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հնդկաստան է մեկնել ապրիլի 27-ին պաշտոնական այցով։
Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը
Ավելի վաղ՝ 2025 թ. հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2026թ. համագործակցության ծրագիրը։
Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ տվյալների, կազմում է 1,5 մլրդ դոլար: Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։