ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում բեռնատարին ուկրաինական անօդաչուների հարվածներից տղամարդ է վիրավորվել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանի Պուլյաևկա գյուղում Ուկրաինայի զինված ուժերի երկու FPV–անօդաչուներ բեռնատարի են հարվածել։ Խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Տղամարդը ՝ ականի պայթյունից ստացած վնասվածքով, դեմքի փափուկ հյուսվածքների բեկորային վերքերով, ոտքի և մեջքի չթափանցող բեկորային վերքերով և թոքերի վնասվածքով տեղափոխվել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – գրել է Գլադկովը Telegram-ում։
Նա հավելել է, որ մեքենան վնասվել է։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։