Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման պատճառով 3 խաղաղ բնակիչ է մահացել

Հարձակման հետևանքով վնասվածքներ ստացած անձանցից մեկը 16-ամյա պատանի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Բելգորոդի մարզի վրա ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է մահացել, ևս 3-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վնասվածքներ ստացած անձանցից մեկը 16-ամյա պատանի է»– գրել է Գլադկովը «Մաքս» հարթակում։
Նա մանրամասնել է`Շեբեկինոյի շրջանի Վոզնեսենովկա գյուղում տղամարդ է մահացել մարդատար մեքենային հասցված հարվածից։
Ռակիտնոյեի շրջանի Բոբրավա գյուղում ավտոմեքենային հասցված հարվածի հետևանքով տղամարդ ու կին են մահացել, նրանց որդուն հիվանդանոց են տեղափոխել։
Եվս մեկ մեքենայի հարվածել են Բորիսովկայի շրջանի Կրասիվո բնակավայրում ամուսիններ են վիրավորվել, նրանց հիվանդանոց են տեղափոխել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։