ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են համատեղ օդային գործողությունների պլանավորման և իրականացման գործում փորձի փոխանակման, անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման և համակարգումն ուժեղացնելու նպատակով:
Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ ընդլայնելով համագործակցությունն ու ամրապնդելով փոխգործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական հարցերում: