Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակից է զոհվել ուկրաինական անօդաչուի հարվածից

Զապորոժիեի ԱԷԿ-ի ղեկավարությունը խոստացել է օգնություն և աջակցություն ցուցաբերել նրա ընտանիքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակից է զոհվել տրանսպորտային արտադրամասին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուի հասցված հարվածի հետևանքով, հայտնում են կայանից։
«Այսօր Զապորոժիեի ԱԷԿ-ի տրանսպորտային արտադրամասին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու հարվածից վարորդ է զոհվել։ Սա սարսափելի և անդառնալի կորուստ է։ Մենք խորապես սգում ենք մահացածի ընտանիքի և հարազատների հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ատոմային ոլորտի աշխատակիցները չպետք է թիրախ դառնան։
«Զապորոժիեի ԱԷԿ-ին հասցված ցանկացած հարված սպառնալիք է ոչ միայն մարդկանց, այլև ընդհանուր առմամբ անվտանգության համար։ Հարված կյանքերին և ապագային», – ասվում է կայանի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը 1 ԳՎտ հզորությամբ։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ Էներգաբլոկներում գեներացիան դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից ի վեր կայանի բոլոր բլոկները գտնվում են սառը կանգառի ռեժիմում։
Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգային անկայուն իրավիճակ է. ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն