ՌԴ–ն դատապարտում է Զապորոժիեի ԱԷԿ–ի աշխատակցի սպանությունը. ԱԳՆ

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի սպանությամբ շարունակում է ցույց տալ իր հանցավոր էությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մոսկվան դատապարտում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի աշխատակցի սպանությունը և ցավակցություն հայտնում հանգուցյալի ընտանիքին ու մտերիմներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակից է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից։
«Խստորեն դատապարտում ենք այս ոճրագործությունը։ Խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածի ընտանիքին և հարազատներին», – ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի սպանությամբ շարունակում է ցույց տալ իր արյունալի և հանցավոր էությունը։
«Կիևի ռեժիմը շարունակում է ի ցույց դնել իր արյունալի և հանցավոր էությունը», – նշվում է մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում տեղադրված է վեց էներգաբլոկ, յուրաքանչյուրը` 1 ԳՎտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ ՌԴ-ի սեփականությունը։
Զապորոժիեի մարզը Ռուսաստանի մաս դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքներով: Կիևը չի ընդունում հանրաքվեի արդյունքները և շարունակում է հրետակոծել մարզը: Այժմ ՌԴ վերահսկողության ներքո է Զապորոժիեի մարզի ավելի քան 70%-ը, մնացած մասը (այդ թվում՝ մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը) ուկրաինական զորքերի վերահսկողության տակ է: 2023 թվականի մարտից մարզի ժամանակավոր վարչական կենտրոն է դարձել Մելիտոպոլ քաղաքը: