ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում հարվածել են թմրանյութերի ենթադրյալ ահաբեկիչներին պատկանող նավին՝ չեզոքացնելով երեք հանցագործի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):
«Ապրիլի 26-ին... «Հարավային նիզակ» միացյալ խմբավորումը հարվածել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից վերահսկվող նավի։ Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվել է Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրանյութերի վաճառքի հայտնի երթուղիներով և մասնակցել թմրանյութերի ապօրինի շրջանառության գործողությունների։ Այս գործողության ընթացքում սպանվել են թմրահաբեկիչ երեք տղամարդ», - հայտարարել է հրամանատարությունը X սոցցանցում։
Նշվում է, որ գործողության ընթացքում ամերիկացի զինծառայողներ չեն տուժել։
ԱՄՆ–ն Կարիբյան շրջանում իր ռազմական ներկայությունն արդարացնում է թմրանյութերի վաճառքի դեմ պայքարով։ Նրանք բազմիցս օգտագործել են իրենց զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավերը ոչնչացնելու համար։
2025 թվականի նոյեմբերին ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարեց Լատինական Ամերիկայում թմրանյութերի կարտելների դեմ ուղղված «Հարավային նիզակ» գործողության մեկնարկի մասին։