Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Նշվում է, որ Արաղչին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի առավոտյան ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով», - գրել է գործակալությունը:
Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտադիր է երկուշաբթի Սանկտ Պետերբուրգ այցի ընթացքում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ավելի վաղ ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Իրանի ԱԳ նախարարի այցն ուղղված է լինելու «դրսից եկող սպառնալիքների ժամանակ շահերի առաջմղմանը»:
Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։