Հայաստանը դարձել է մայիսի սկզբին ռուսաստանցիների հանգստի հիմնական ուղղություններից մեկը

Զբոսաշրջիկներ. Արխիվային լուսանկար
Հայաստանում զբոսաշրջային ​​գործակալությունների կողմից ամրագրումների թիվն աճել է 29%-ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանը և մերձավոր արտասահմանի մյուս երկրները մայիսի 1-11-ը ռուսաստանցիների համար հիմնական ուղղություններ են դարձել։ Հյուրանոցների և բնակարանների ամրագրումներն աճել են Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում և Վրաստանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են զբոսաշրջային ​ոլորտի մասնագետների համար նախատեսված «Օստրովոկ» ծառայությունից։

«ԱՊՀ-ն և մերձավոր արտասահմանը արձակուրդի հիմնական ուղղություններ են դարձել։ Այսպես, օրինակ, Հայաստանում զբոսաշրջային ​​գործակալությունների կողմից տեղավորման ամրագրումների թիվն արդեն աճել է 29%-ով նախորդ տարվա համեմատ»,- հայտնել են ծառայությունից։

«Օստրովոկի» տվյալներով՝ նույն օրերի համար կացարանների պահանջարկը Ղազախստանում աճել է 14%-ով, Բելառուսում՝ 10%-ով և Վրաստանում՝ 7%-ով։ Առաջին տեղերում են հայտնվել նաև Ուզբեկստանը և Աբխազիան։
Միևնույն ժամանակ, այս գարնանը ԱՊՀ երկրներում ամրագրումների թիվն աճել է 36%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հյուրանոցների և ապարտամենտների պահանջարկի աճ է գրանցվել գարնանը նաև Եգիպտոսում, Վիետնամում, Սերբիայում, Թուրքիայում, Չինաստանում և Թաիլանդում։