ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթն ավարտեց մեկ արծաթե մեդալով. ծանրորդ Դավիթ Չալոյանը դարձավ փոխչեմպիոն։ Լուրը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
«Թեպետ Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի ընկան անհասկանալի որոշումներով` 3։2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։ Մրցավարական անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ զրկվեցին մեդալից»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան արդեն իսկ բողոք է ներկայացրել WORLD BOXING և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անարդար որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն։