Եվրոպացիները սկսել են անթաքույց խոսել Ռուսաստանի հետ առճակատման մասին. ԱԳՆ

Արևմուտքը միաժամանակ փորձում է ընդլայնել տնտեսական, մարդասիրական և ռազմական ներկայությունը Ռուսաստանի հարևան երկրներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Եվրոպացիներն ադեն բացահայտ են խոսում Ռուսաստանի հետ առճակատման մասին։ Այս մասին «Հավաքական անվտանգության նոր ճարտարապետության ուրվագծերը. ՀԱՊԿ տեղեկատվական-վերլուծական գործընկերության արդիական հարցեր» համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ի ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
Միքայել Աղասանդյան
«Եվրոպացիները, արագացված ռազմականացման ուղի ընտրելով, արդեն բացահայտ խոսում են Ռուսաստանի հետ ուղիղ զինված հակամարտության նախապատրաստվելու մասին», – ասել է նա:
ՀՀ–ի և Մոլդովայի որոշ ՀԿ–ներ աշխատում են վարկաբեկել ՌԴ–ի հետ հարաբերությունները. Շևցով
Արևմուտքը միաժամանակ փորձում է ընդլայնել տնտեսական, մարդասիրական և ռազմական ներկայությունը Ռուսաստանի հարևան երկրներում՝ փորձելով Ռուսաստանի շուրջ որոշակի «սանիտարական կորդոն» ստեղծել։