Փաշինյանին և Ալիևին շնորհվել է «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման մրցանակը

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը Գերնիկա-Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից ի վեր շնորհվող «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխությանը
Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Խաղաղության և հաշտեցման ամենամյա «Գերնիկա» մրցանակը շնորհվել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։
Նշվում է, որ ապրիլի 26-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը Գերնիկա-Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից ի վեր շնորհվող «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներին։ Ավետիսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը։
Այս տարվա հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։
Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը միասին մասնակցեցին մրցանակաբաշխությանը։ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, և Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է այն։