Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Խոցվել են ԱԹՍ-ների պահման վայրերը և Ուկրաինայի ԶՈւ ենթակառուցվածքի օբյեկտները. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերի պահման և գործարկման վայրերը, Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորախմբերի օպերատիվ-տակտիկական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և հրետանու կողմից հարվածներ են հասցվել հեռահար անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և արձակման վայրերին, Ուկրաինայի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 140 շրջաններում», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
2 տղա և 1 աղջիկ զոհվել են ԼԺՀ-ում երիտասարդների խմբի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով