Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի երկնքում ոչնչացրել է ավելի քան 200 ուկրաինական անօդաչու թռչող սարք

ՀՕՊ
Ուկրաինական զորքը պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Գիշերը ՌԴ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի և Սև ծովի վրայ որսացել և ոչնչացրել են ավելի քան 200 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր՝ ապրիլի 25-ի ժամը 20:00-ից մինչև ապրիլի 26-ի ժամը 7:00-ը (Մոսկվայի ժամանակով), ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 203 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վոլոգդայի, Վլադիմիրի, Վորոնեժի, Կալուգայի, Լիպեցկի, Նովգորոդի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի և Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի Հանրապետության և Սև ծովի վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։