ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) նվաճեց բրոնզե մեդալ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 61 կգ քաշային մեր մարզիկը հաղթեց բելառուս մարզիկ Դմիտրի Շամելին (7:2):
Սա Արսեն Հարությունյանի յոթերորդ մեդալն է Եվրոպայի առաջնությունում։ Նա նվաճել է չորս ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։