ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում մահացածների գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են

Թեհրանի ավերածությունները. Արխիվային լուսանկար
Ռմբակոծությունների զոհ է դարձել գրեթե 3,5 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների մոտ 45 տոկոսը քաղաքացիական անձինք են: Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավարի խորհրդական Ջամշիդ Նազմին։
Հարվածների զոհ է դարձել 3468 մարդ, այդ թվում՝ 1460 քաղաքացիական անձ։ Սպանված խաղաղ բնակիչների թվում կան կանայք, երեխաներ և տարեցներ, ինչպես նաև Լիբանանի, Պաղեստինի, Իրաքի և Պակիստանի քաղաքացիներ։
Իր հերթին հիմնադրամի ղեկավարի տեղակալ Ֆարիդե Օլադկոբադը հայտնել է, որ մահացածների ընդհանուր թվից 499-ը կանայք են, իսկ 2969-ը՝ տղամարդիկ:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են երկու շաբաթով հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին հայտարարել է, որ երկարաձգում է հրադադարը մինչև Թեհրանի կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկների ներկայացումը և բանակցությունների ավարտը: