ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ուղևորությունը. նրանք պետք է Պակիստան մեկնեին Իրանի ներկայացուցիչների հետ բանակցելու համար։
«Fox News» հեռուստաալիքը, մեջբերելով ԱՄՆ նախագահի խոսքերը, նշում է, որ Վաշինգտոնը պատրաստ է երկխոսության, սակայն ժամանակ չի վատնի «ոչ մի բանի մասին» խոսակցությունների վրա, քանի որ բոլոր խաղաթղթերն իրենց ձեռքում են։
Միևնույն ժամանակ «Axios»–ը, հղում անելով Թրամփին, գրում է, որ Ուիտկոֆի և Քուշների պակիստանյան այցի չեղարկումը չի նշանակում Իրանի նկատմամբ ամերիկյան հարձակումների վերսկսում։
«Ո՛չ, չի նշանակում։ Մենք այդ մասին դեռ չենք մտածել»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Այսօր Պակիստան էր մեկնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։