ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Լուրը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
«Կարապետյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, այնուհետև 189 կգ, որը պոկում վարժության Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ էր: Այս վարժությունում Կարապետյանը բրոնզե մեդալակիր է: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 215 կգ, 226 կգ: Այս ձևում նա առաջինն է: Գարիկ Կարապետյանը երկամարտի 415 կգ արդյունքով երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն»,– ասված է հաղորդագրությունում:
Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 110 կգ քաշային ծանրորդների պայքարում այսօր ծանրաձոին մոտեցավ նաև Սիմոն Մարտիրոսյանը։
Նա պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 183 կգ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 215 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը ԵԱ-ում 6-րդն է: