Սպիտակ տան մոտ Չարլզ 3–րդի այցից առաջ կախել են Ավստրալիայի դրոշները

Դրոշները կարճ ժամանակով կախված են եղել Սպիտակ տան մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Վաշինգտոնի իշխանությունները Բրիտանիայի դրոշների փոխարեն սխալմամբ Ավստրալիայի դրոշներն են կախել Սպիտակ տան մոտակայքում՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի այցի նախաշեմին, որը սպասվում է ապրիլի 27-30-ը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ մայրաքաղաքի տրանսպորտի նախարարության պաշտոնյային։

«Կոլումբիայի շրջանը սխալմամբ Ավստրալիայի դրոշներ է կախել բրիտանական դրոշների փոխարեն»,- գրում է գործակալությունը։

Ըստ այդ տվյալների՝ Ավստրալիայի 15 դրոշներ կարճ ժամանակով կախված են եղել Սպիտակ տան մոտ, այնուհետև դրանք փոխարինվել են Բրիտանիայի դրոշներով։ Թագավորի այցի կապակցությամբ քաղաքում կախվել է ընդհանուր առմամբ ավելի քան 230 դրոշ։
Սպիտակ տան մոտ Չարլզ 3–րդի այցից առաջ կախել են Ավստրալիայի դրոշները
Գործակալությունը հիշեցնում է, որ Չարլզ 3-րդը պաշտոնապես պետության ղեկավարն է նաև Ավստրալիայում, սակայն փաստացի դա մեծամասամբ արարողակարգային դեր է։
Մակրոնը հայտարարել է, որ Պուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը հակադրվում են Եվրոպային