ՀՀ փրկարարները Վրաստանում մասնակցել են ԵՄ վարժանքներին

Վարժանքներն անցկացվել են Ռուսթավի քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Եվրամիության eNOVATION վարժանքներին, որոնք ուղղված են միջուկային, քիմիական և կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարին։ Վարժանքներն անցկացվել են վրացական Ռուսթավի քաղաքում։
Ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը, վարժանքները ներառել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ։
Դրանց նպատակն էր միջգերատեսչական և միջազգային համակարգման ամրապնդումը։
Վարժանքներին մասնակցել են նաև մասնագետներ Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Ուկրաինայից, Ուզբեկստանից և Չեխիայից։
ՀՀ և ՌԴ փրկարարները իրականացրել են հրդեհաշիջման և վիրավորների տարհանման համատեղ վարժանքներ