Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվել

Փառատոնի նպատակն էր ոչ միայն խթանել հետաքրքրությունը թատերարվեստի նկատմամբ և աջակցել երիտասարդ տաղանդներին ինքնադրսևորմանը, այլև ցուցադրել ռուսերենի գեղեցկությունն ու հարստությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվել. 2 օր շարունակ «Մոսկվայի տան» կենտրոնի բեմում ռուս դասականների ստեղծագործությունների իրենց յուրօրինակ մեկնաբանություններն են ներկայացրել պատանի, սկսնակ դերասանները և մայրաքաղաքի «Թատրոն 8»-ի պրոֆեսիոնալ արտիստները։
«Լեզուն ազգի հոգին է» թատերական մարաթոնի ընթացքում Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները և Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների երեխաները ներկայացրել են Պուշկինի հեքիաթի հիման վրա ստեղծված «Հեքիաթ մեռած արքայադստեր և յոթ հսկաների մասին» բեմադրությունը և Իլֆի ու Պետրովի համանուն վեպի մոտիվներով բեմադրած «Տասներկու աթոռ» ներկայացումը։
Փառատոնի երկրորդ օրը Երևանի «Թատրոն 8»-ի առաջատար դերասաններ Մխիթար Ավետիսյանը և Ժաննա Հովակիմյանը ներկայացրել են Ֆյոդոր Դոստոևսկու «Հեզը» վեպի բեմականացված տարբերակը։
1 / 2

Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվել

2 / 2

Երևանում Ռուսաց լեզվի օրերի շրջանակում թատերական փառատոն է անցկացվել

Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի նպատակն էր ոչ միայն խթանել հետաքրքրությունը թատերարվեստի նկատմամբ և աջակցել երիտասարդ տաղանդներին ինքնադրսևորմանը, այլև ցուցադրել ռուսերենի գեղեցկությունն ու հարստությունը։

«Կարևոր է, որ նման երեկոների միջոցով մարդիկ ներշնչվեն ռուս դասականների հոգևոր ուղերձներով, որոնք բարձր են գնահատվում ամբողջ աշխարհում։ Նման միջոցառումները նաև նպաստում են մասնակիցների միջև անմիջական շփմանը, նրանք նաև կարողանում են ծանոթանալ միմյանց ստեղծագործական աշխատանքներին», – ասել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի միջոցառումների բաժնի ղեկավար Ծովինար Ամիրյանը։

Միջոցառումները կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը՝ Ռուսաց լեզվի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։
Հայաստանում անցկացվող «Արմմոնո» թատերական փառատոնին մասնակցում են նաև ռուսական թատերախմբեր