ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամներից երկուսը` 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, դարձան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ։ Լուրը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Թևանյանը 7։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Բաբազադեին ու նվաճեց բրոնզե մեդալ։ 3-րդ տեղի համար պայքարում Խնձրցյանը 18։6 հաշվով հաղթեց Ազամատ Տուսկաևին ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին»,– ասված է հաղորդագրությունում։
61 կգ քաշային Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Զավուր Ուգուևին և վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։