ԱՄՆ–ն Ուկրաինայի համար պատասխանատվությունը փոխանցում է Եվրոպային. WSJ

Ըստ պարբերականի` պատասխանատվությունը փոխանցելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակներից մեկն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Կիևին վարկ հատկացնելու որոշումից հետո ուկրաինական հակամարտության բեռը ԱՄՆ-ից տեղափոխվում է Եվրամիություն։ Այս մասին գրում է ամերիկյան «The Wall Street Journal» թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնն աստիճանաբար կրճատում է իր ներգրավվածությունը՝ ուշադրությունը սևեռելով այլ տարածաշրջանների վրա։ Արդյունքում Ուկրաինային աջակցելու գործն ավելի ու ավելի է ընկնում եվրոպական երկրների ուսերին։
«Հակամարտությունը... հիմա հաստատապես Եվրոպայի պատերազմն է»,- ասված է հրապարակման մեջ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ պատասխանատվությունը փոխանցելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակներից մեկն էր։