Թրամփը բացառել է Իրանին միջուկային հարված հասցնելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Երեկ երեկոյան Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը մի քանի հայտարարություն է արել Մերձավոր Արևելքի ճգնաժամի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Իրանի դեմ հակամարտությունում։
«Ինչո՞ւ պետք է ես դա անեմ: Ո՛չ, ես չեմ պատրաստվում դա անել: Ոչ մի երկիր միջուկային զենք չպետք է կիրառի»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
Միջուկային զենքի վերաբերյալ լրագրողի հարցն ԱՄՆ առաջնորդն «հիմարություն» է անվանել։ Թրամփի գնահատմամբ՝ Իրանի ռազմական ներուժն արդեն իսկ թուլացած է սովորական սպառազինության միջոցներով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր «մի ամբողջ հին քաղաքակրթության կործանման» ռիսկի մասին, ինչը մի շարք մեկնաբաններ ընկալել էին որպես զանգվածային ոչնչացման զենքի հնարավոր կիրառման ակնարկ։ Ի թիվս այլոց, Թրամփը խոսել էր Իրանի առանցքային ենթակառուցվածքները, այդ թվում՝ էլեկտրակայաններն ու կամուրջները ոչնչացնելու պատրաստակամության մասին։