Տեսակամուրջ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով

Sputnik
Ապրիլի 28 – ին, ժամը 12.00 –ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ կկայանա Մոսկվա – Մինսկ – Աստանա — Բիշքեկ — Երևան տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով։
Կարո՞ղ է արդյոք Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը ԵԱՏՄ երկրներում դեղերի թանկացում առաջացնել: Ինչի՞ պետք է պատրաստ լինեն սանիտարահամաճարակային ծառայությունները, երբ հարևան երկրներում ռազմական հակամարտություններ են բռնկվում։
Բացի այդ, անդրադարձ կլինի գարնանը հոգեկան հիվանդությունների սրման պատճառներին և «դումսկրոլինգի» (սոցցանցերում նորությունների լրահոսերն անվերջ պտտելու սովորություն) ազդեցությանը հոգեկան աշխարհի վրա։
Այս և այլ հարցերի կպատասխանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:
Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիա կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։
Հարգելի գործընկերներ, հարցերի դեպքում կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները կամ ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com, ինչպես նաև գրել telegram-ում @Vardan_Aloyan։
Հեռ. +374 (98) 180-626, +374 (91) 42-12-35։ Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ: