ԵՐԵՎԱՆ,24 ապրիլի – Sputnik. Brent տեսակի նավթի գինը վերջին շաբաթվա ընթացքում մեկ բարելի դիմաց 90 դոլարից հասել է 106 դոլարի: Ավելի վաղ գինը նվազել էր հրադադարի պատճառով, որը հետագայում երկարաձգվել էր, սակայն այժմ գները կրկին աճում են։
Ինչպես նշում է Yahoo Finance-ը, առանցքային գործոններից մեկը մնում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու ռիսկը: Ընդ որում, նույնիսկ հակամարտության ավարտից ու նեղուցի լիակատար բացումից հետոլ էլ գները կարող են բարձր մնալ, հաշվի առնելով, որ նավթի հանքավայրերին ու վերամշակման գործարաններին հարվածներից տուժածՊարսից ծոցի երկրներին վերականգնման համար ժամանակ ու ֆինանսներ են պետք։
Rystad Energy վերլուծական ընկերության գնահատմամբ՝ վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս և ոչ պակաս, քան $25 մլրդ։ Այդ դեպքում նավթի գինը երկար ժամանակ կտատանվի $75-95 մեկ բարելի համար, այն դեպքում, երբ հունվար–փետրվարին գները եղել են 60-70 դոլար մակարդակում.