«Չայնիի» ոլորաններում «Porsche Cayenne»-ը մխրճվել է արգելապատնեշի մեջ․ վարորդը մահացել է

Վարորդը չի ունեցել մեքենան վարելու իրավունք ու եղել է ոչ սթափ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Կոտայքի մարզում՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ և մոտ 80 մետր առաջ ընթացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
«Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, ժամը 07։00-ի սահմաններում: Մեքենայի վարորդը Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա․-ն է: «Porsche Cayenne»-ը եղել է ռուսական համարանիշներով:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մոտ 10 մետր հեռավորության վրա։
Կայքը նշում է, որ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ հերթական անգամ պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար: