Բանակից տարկետում տրամադրելու դիմաց կաշառք ստանալու համար Բաքվում 8 սպա է կալանավորվել

Կասկածյալները գումարի դիմաց օգնում էին խուսափել զինվորական հավաքներից, ստանալ ծառայության տարկետում և հանել երկրից հեռանալու սահմանափակումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Բաքվում կալանավորվել են Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության ութ պաշտոնյաներ, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին գլխավոր հակակոռուպցիոն վարչության կողմից անցկացված գործողության շրջանակներում։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ սպաները որպես կաշառք ստացել են տարբեր չափի գումարներ՝ առանձին անձանց ռազմական վարժական հավաքներին մասնակցելուց ազատելու, զինվորական ծառայությունից տարկետում տալու, երկրից դուրս գալու սահմանափակումներ չկիրառելու և նման այլ գործողությունների դիմաց:
ԱՄՆ կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանի նավթագազային ընկերությունից կաշառք վերցնելու համար
Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ զինվորականները գործել են նախնական համաձայնությամբ: