Աննա Հակոբյանն այս անգամ մենակ էր եկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նա խուսափեց լրագրողներից և արագ հեռացավ հուշահամալիրից։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն այսօր առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ։
Նա եկել էր միայնակ` առանց երեխաների, իսկ նրա ամուսինը` Նիկոլ Փաշինյանը հուշահամալիր էր եկել ավելի վաղ` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին։
Լրագրողները փորձեցին մոտենալ նրան և հարց ուղղել, սակայն Հակոբյանի անվտանգության աշխատակիցները կոպտորեն հրեցին նրանց` թույլ չտալով մոտենալ։
Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակին մոտենալու ժամանակ, Աննա Հակոբյանի և նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամները բղավել էին «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։