ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ձնահոսքի վտանգի պատճառով», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ գործող ցամաքային ուղին է։