ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Կուբանի բնակիչներից մեկը որոշել էր անդամակցել ուկրաինական ռազմականացված միավորմանը, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է նրան։
Գերատեսչության տվյալներով` ձերբակալված անձը հրահանգները ստանալու համար կապ է հաստատել համակարգողների հետ։ Նրան ձերբակալել են ՌԴ–ն լքելու փորձի ժամանակ։
Քրեական գործ է հարուցվել։