ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Շիրակ» օդանավակայանից այսուհետ թռիչքներ կիրականացվեն Գյումրի – Սոչի – Գյումրի երթուղով։ Տեղեկությունը հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
««FlyOne Armenia» ավիաընկերությունը կսկսի Գյումրի-Սոչի-Գյումրի երթուղով չվերթեր իրականացնել մայիսի 4-ից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 անգամ ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի Սոչիի միջազգային օդանավակայան: