Ինչպես ամեն տարի ապրիլի 23–ին, այս տարի ևս Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «Ջահերով երթը», որը կազմակերպում է ՀՅԴ–ն։
Բազմաթիվ մարդիկ ջահերով ու ճրագներով, ՀՀ եռագույնով և Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Երթն այս տարի անցկացվելու է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Նշենք, որ «Ջահերով երթը» անցկացվում է 1999 թվականից։ Ավանդաբար «Ջահերով երթի» ժամանակ ջահակիրներն այրում են Թուրքիայի դրոշը։