ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում ուկրաինական 154 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում՝ ապրիլի 22-ի Մոսկվայի ժամանակով ժամը20:00-ից մինչև ապրիլի 23-ի Մոսկվայի ժամանակով ժամը07:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 154 ինքնաթիռատիպ անօդաչու են որսացել և ոչնչացրել», - գրված է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նաև նշել է, որ ուկրաինական ԱԹՍ–ները ոչնչացվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Ռոստովի և Սամարայի մարզերի, Ղրիմի Հանրապետության, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների վրա։