Ընտրություններից առաջ ՔՊ–ն դրամահավաք է սկսել

ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը. Արխիվային լուսանկար
Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ նվիրատվության և անդամավճարների հանրագումարը մեկ ֆիզիկական անձի կողմից 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել 10.000.000 ՀՀ դրամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Խորհրդարանական ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք է սկսել քարոզարշավը և կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: Այս մասին հայտնել է ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը։
«Հիմնադրման օրից մենք մեր գործունեությունը ֆինանսավորել ենք Ձեր նվիրատվությունների միջոցով։ Մենք շնորհակալ ենք ցայսօր ցուցաբերած Ձեր աջակցության համար։ Այն կարևոր է եղել Հայաստանի Հանրապետությունը դեպի խաղաղություն առաջնորդելու մեր առաքելությունն իրականացնելու ճանապարհին»,–նշել է Թորոսյանը։
Նա հիշեցրել է, որ նվիրատվության և անդամավճարների հանրագումարը մեկ ֆիզիկական անձի կողմից 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել 10.000.000 ՀՀ դրամը։
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք և իրավաբանական անձինք նվիրատվություն կատարել չեն կարող։