Հայ ըմբիշները 1 արծաթ, 2 բրոնզ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Սուրեն Աղաջանյանը ապրիլի 21-ին կիսաեզրափակիչում հաղթանակ էր տարել ադրբեջանցի Նիհաթ Մամադլիի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը (60 կգ) արծաթե մեդալակիր է դարձել Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիկ Սլավիկ Գալստյանն էլ (67 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 5-3 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Գրուշինին։ Սա Գալստյանի երրորդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնությունում։
Սլավիկ Գալստյան
Գասպար Տերտերյանը (72 կգ) ևս բրոնզե մեդալ է նվաճել մեծահասակների պայքարում իր առաջին մրցաշարում:
Հիշեցնենք, որ Սուրեն Աղաջանյանը ապրիլի 21-ին կիսաեզրափակիչում հաղթանակ էր տարել ադրբեջանցի Նիհաթ Մամադլիի նկատմամբ։