Սամբիստներ Խաչատրյանը և Օհանյանը հաղթեցին ադրբեջանցիներին ու դարձան Եվրոպայի չեմպիոններ

ԵԱ-ում մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի համար մեդալաշատ էր։
Sputnik
Ալեքս Խաչատրյանը (58 կգ) և Մհեր Օհանյանը (71 կգ) Սերբիայի Նովի Սադ քաղաքում դարձան Սամբոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոններ։
Երկուս էլ եզրափակիչներում հաղթեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին։
Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Սերբիայի Նովի Սադ քաղաքում ապրիլի 21-23-ը։։
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալները ապրիլի 21-ին են նվաճել Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։
Պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները 4 բրոնզ ու 2 արծաթ են նվաճել։ Սևակ Դավոյանը (53 կգ), Նարեկ Սիմոնյանը (58), Հակոբ Ումուրշատյանը (64 կգ) ու Գոգա Բաբայանը (88 կգ) նվաճել էին բրոնզե, Գոռ Շատվերյանը (71 կգ) ու Գոռ Մուրադյանը (79 կգ)՝ արծաթե մեդալներ։
Ապրիլի 23-ին նույնպես մրցագորգ դուրս կգան երիտասարդները։