Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մարտին Պողոսյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ծանրամարտիկ Մարտին Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
«Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 79 կգ քաշային կարգում Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 148 կգ ու 152 կգ: Հրում վարժությունում Պողոսյանը բարձրացրեց 186 կգ: Այս ձևում նա երկրորդն էր: Երկամարտի 338 կգ արդյունքով Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր»,- ասված է հաղորդագրությունում։
Մարտին Պողոսյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ հայտնում է, որ 79 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչմանն արժանացել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Գևորգ Սերոբյանը՝ երկամարտում գրանցելով 341 կգ արդյունք: